11/09/2018 15:25
Նոր քրեական գործեր են հարուցվելու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ քրեական գործեր են հարուցվելու: Փաշինյանը նշեց, որ այսօր ԱԱԾ տնօրենն իր ասուլիսի ժամանակ կանդրադառնա առաջիկայում կատարվելիք բացահայտումներին:
Փաշինյանը նաև նշեց, որ Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի:
Նա նաև հավելեց, որ երբեք ոչ մի կապ չի ունեցել կոռուպցիոներների հետ:
«Կոռուպցիոներների, թալանչիների հետ որևէ կոմպրոմիս չունեմ ու չեմ ունենալու, նրանք չեն կարող ինձ կանգնեցնել: Նրանց պարտություն է սպասվում, որովհետև նրանք ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն: ՀՀ քաղաքացիներին գնդակահարածը, սահմանից զինվորին հանած Երևան բերածը, երևանցիների պատուհաններին ավտոմատներով կրակածը, օլիգարխների թինազորին զենք բաժանածը և նրանց ժողովրդի վրա կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա», - նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր ասուլիս տալ իր՝ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ։