11/09/2018 11:24
«Քաղաքապետի 12 երանգները». ինչպիսի՞ գնահատական ունեն քաղաքացիները՝ թեկնածուների մասին (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրություններում հարցվողների 22,5 տոկոսը լիովին դրական է վերաբերում «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին։
«43,6 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքապետի 12 երանգները» հետազոտության տվյալները ներկայացրեց «GALLUP INTERNATIONAL ASSOCIATION»-ը։
Քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանին 9,6 տոկոսը լիովին դրական է գնահատում, իսկ 30,6 տոկոսն՝ ավելի շուտ դրական։
Զարուհի Փոստանջյանին 14,6 տոկոսն է լիովին դրական վերաբերվում, իսկ 32,6 տոկոսն` ավելի շատ դրական։
Հարցման տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցվածների 10 տոկոսն է լիովին դրական գնահատում, իսկ 35,9 տոկոսն՝ ավելի շուտ դրական։
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին լիովին դրական է գնահատում հարցվածների 39,5 տոկոսը, իսկ 31,9 տոկոսն՝ ավելի շուտ դրական։
«Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին լիովին դրական են գնահատում 18,8 տոկոսը, իսկ ավելի շուտ դրական՝ 27,3 տոկոսը։