11/09/2018 11:39
«Քաղաքապետի 12 երանգները». Հայկ Մարությանին կընտրի հարցվողների 39,9 տոկոսը (տեսանյութ)
«GALLUP INTERNATIONAL ASSOCIATION»-ն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Քաղաքապետի 12 երանգները» հետազոտության տվյալները։
Հարցման տվյալներով՝ քաղաքացիների 39,9 տոկոսը կընտրի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, իսկ «Բարգավաճ Հայաստանի»-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին իրենց ձայնը կտան հարցվածների 11,8 տոկոսը։
«Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին կընտրի հարցվողների 4,2 տոկսը, «Երկիր ծիրանիի» թեկնածու Զարուհի Փոստանջյանին՝ 2,5 տոկոսը։
«Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանին հարցվողների 1,1 տոկոսը ձայն կա, «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 1,1 տոկոսը։
ՀՅԴ-ի թեկնածուին ձայն կտա հարցվողների 0,8 տոկոսը, «Երևանի հանրություն» դաշինքին ձայն կտա հարցվողների 0,3 տոկոսը, իսկ «Երևանցիներ» դաշինքին՝ 0,2 տոկոսը։
Հետազոտության տվյալներով՝ մյուս երեք կուսակցությունները ձայն չեն ստացել։