11/09/2018 10:10
Պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018» զորավարժությունը
Այսօրվանից մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018» զորավարժությունը:
«Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվում են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:
Ամենակարևոր դրվագներից մեկն էլ նոր մեդիառեսուրսի՝ «Միասնական տեղեկատվական կենտրոնի» փորձարկումն է: Այդ ռեսուրսով կարող եք հետևել զորավարժությանը, իսկ հետագայում, եթե լինեն այդպիսի դեպքեր՝ նաև իրական արտակարգ իրավիճակներին», -Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։