11/09/2018 09:52
Ըստ ռուսական կուլիսների՝ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել` շահելու Պուտինի վստահությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։
Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել և բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։ Եթե խնդիրը «սորոսյան» և առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ՝ այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։
Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչև հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում