11/09/2018 17:51
Դժգոհ եմ, շատ դժգոհ. Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի հավաքականի վերջին խաղի մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումը։
Այսօր Aysor.am-ի թղթակիցը ԱԱԾ տնօրենից, որը իր թեկնածությունը պետք է առաջադրի Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հետաքրքրվեց՝ դիտե՞լ է հավաքականի վերջին խաղը։
«Դիտել եմ ու դժգոհ եմ, շատ դժգոհ»,-ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, որ չէր սպասում հավաքականից նման խաղ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացավ Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով: