12/09/2018 18:26
Ունեմ հիմք, որ մենք այդ ժամկետը կպահպանենք. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի քարտուղարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմքեր չունի կարծելու, որ Հայաստանը նախատեսված ժամկետից շուտ կզրկվի ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ն դեռ ունի ժամկետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կագավիճակի համար: Այդ ներկայացուցիչը նշանակվել է ժամկետով, ոչ թե անձը, այլ ՀՀ ներկայացուցիչն է նշանակվել, և ես ունեմ հիմք, որ մենք այդ ժամկետը կպահպանենք», - նշեց Փաշինյանը: