12/09/2018 18:33
Ինչպես եղավ, որ ազատ արձակվեց Խաչատուրովը. բացահայտում է Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց, թե ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովն, այնուամենայնիվ, հայտնվեց ազատության մեջ։
Նա նշեց, որ իրեն անընդհատ շարունակել են զանգեր գալ ԱԱԾ-ից, ինքն էլ պատասխանել է. «Եթե քննչական մարմինը որոշել է, որ իր քննության շահերից պետք է կալանավորեն, այո, ուրեմն պետք է կալանավորենք, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն այս քրեական գործի աառաջ»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը իրեն մի տասը անգամ զանգել է այս թեմայով։
«Ինձ համար կարևոր է եղել, որ սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, կիրառվի, որ այո, եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն՝ կալանավորել»,-նշեց Ն. Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ԱԱԾ տնօրենն էլի իրեն զանգել է ու ասել, որ դատական համակարգից են «տրիվոգա» դրել։
«Ասել ա գործը ջուր ա, տակը բան չկա»,-նշեց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, որ հետո զանգել է ՀՔԾ պետին։
«Ինքն ասել ա, որ մենք քննչական մարմին ենք ու գիտենք ինչ ենք անում, մենք հո փողոցից եկա՞ծ չենք, որ էդ մասշտաբի կարգի մարդկանց կալանավորենք »,-նշեց Ն. Փաշինյանը։
Նա շեշտեց՝ հոգնել է այն կարգավիճակից, երբ տարբեր դատավորներ զանգում են իրեն ու հարցնում, թե ինչ կարծիք ունի այս գործի մասին։
«Գործ չունեք ինձնից, գնացեք»,-ասաց ՀՀ վարչապետը։
Վարչապետն ասաց, որ ինքը պաշտոնական բանավոր միջնորդություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է՝ ինքը միջնորդի, որ Խաչատուրովի խափանման միջոցը փոխվի։
«Ես զանգահարել եմ ՀՔԾ պետին և ասել, որ ՀԱՊԿ ղեկավարների կողմից կա այսպիսի միջնոդություն ու եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ միանալ այդ միջնորդությանը ու եթե հնարավոր է այդ տարբերակը քննարկել»,- մանրամասնեց վարչապետը։