12/09/2018 10:06
Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից. «Հրապարակ»
Ս․ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամ իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նրանք էլ շարքերին փոխանցել են, որ շուտով կհստակեցվի իրենց ծրագիրը, խորհրդի նիստ կգումարեն, որտեղ նաև Վիգեն Սարգսյանին կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնում, որը, ի դեպ, ամիսներ առաջ զբաղեցնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ի դեպ, վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ իշխանափոխությունից հետո Կարապետյանը չի հեռացել Հայաստանից, ընտանիքի հետ մնում է Երևանում, կարճ ժամանակով հանգստի է մեկնել ու վերադարձել, սակայն գրեթե լիովին խզել է կապերը ՀՀԿ-ի հետ», -հավելել է թերթը։