12/09/2018 10:25
Հայկական կողմին հասկացրել են՝ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․ «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն։ Մեր տեղեկություններով, սրա արդյունքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա», - հավելել է թերթը։