12/09/2018 10:00
Փաստաբան. Առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել ասֆալտին». «Ժողովուրդ»
«Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ պետին «ռեյդեր իրականացնելով» զինաթափել ապօրինի զինված խմբավորումները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել 1, որ առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել»:
«Ռեյդ հասկացություն օպերատիվ հետախուզական և հետաքննական գործունեության մեջ չկա, դա մնացել է 90-ականների սկզբից, երբ ոստիկանությունը ինչ որ բաներ էր կազմակերպում զինաթափելու «ֆիդայական խմբերին»: Իսկ ինչ վերաբերում էր պառկացնել ասֆալտին դա երևի հուզական արտահայտություն էր քաղաքական, հռետորական հրապարակային ոճի, բնականաբար, դա նույնպես գոյություն չունի. դա հատուկ ֆիզիկական ուժի գործադրում է, երբ ձերբակալվող անձից ակնկալվում է ինչ-որ վտանգավոր դիմադրություն», - ասել է փաստաբանը: