12/09/2018 10:15
Քոչարյանի փաստաբան. Հույս ունեի, որ ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հարաժարական տային. «Իրավունք»
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ: Այս «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Բավականին պրոբլեմատիկ ու խնդրահարույց ձայնագրություն է: Ես հույս ունեի, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հարաժարական տային, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանավորապես կասեցվեր մինչև ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները: Բայց տեսնենք ինչ զարգացումներ կունենա, որովհետև նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ: Առայժմ զերծ կմնանք որևէ գնահատական հնչեցնելուց», - ասել է Օրբելյանը: