12/09/2018 16:47
Բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունները. Փաշինյան
Բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների պատճառով, խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես վերահստատում եմ բանակցային գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս, և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից», - նշեց վարչապետը:
Նաև նշեց, որ ոչ ֆորմալ շփումներով հուլիսի 14-ին ՌԴ նախագահը առաջարկել է Իլհամ Ալիևի հետ իրեն ծանոթացնել, և ինքը չի մերժել առաջարկը, ծանոթացել է Ալիևի հետ ու որևէ ֆորմալ քննարկում տեղի չի ունեցել.
«Եթե մենք հրաժարվեինք որևէ կառուցողական առաջարկ քննարկել, ի սկզբանե կսկսեինք: Մենք պատրաստ ենք, ես պատրաստ եմ լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում, և ԱԳ նախարարը լիարժեք ներգարվված է բանակցային գործընթացում, ինչի մասին հրապարակային հայտարարվել է», - նշեց նա: