12/09/2018 13:00
Հայաստանում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ՝ կոտրված. Գևորգ Կոստանյան
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պնդմամբ՝ Հայաստանի անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված։
«Սա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար: Ինչ վերաբերվում է կոնկերտ հանգամանքներին, ես դրան կանդրադառնամ ավելի ուշ։ Բայց երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգաված է, այլ կոտրված է», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գ.Կոստանյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցի հրապարակումը։
Պատգամավորը նշեց, որ այս հարցով պատրաստվում է նաև ասուլիս հրավիրել։