12/09/2018 12:58
Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հերքում, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին:
«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Միևնույն ժամանակ նախարարը նկատեց, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալ.
«Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի», - նշեց նա:
Երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերի, այլ կրակել է Մարտի 1-ին: