12/09/2018 12:56
ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է. պաշտպանության նախարար
ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում ՌԴ-ից ՀՀ սպառազինություն կմատակարարվի և նոր վարկի կնքում կլինի.
«Դա գործընթաց է, որն իրացվելու է: Ես իրավունք չունեմ մանրամասնել տեսակները: Ժամանակին դրանց վերաբերյալ տեղեկությունները առկա կլինեն», - նշեց նախարարը՝ ընդգծելով, որ ՌԴ հետ համագործակցությունը բավականին հաջող է ձևավորվում:
Ճշտող հարցին, թե վարկի ինչ գումարի մասին է խոսքը՝ նախարարն ասաց. «Խոսքը 100 միլիոնի մասին է»: