12/09/2018 19:01
Ի՞նչ դիմում-խնդրանքով է Մշակույթի նախարարություն դիմել Լիանա Զուրաբյանը. մանրամասնում է ասմունքողը
Այսօր համացանցում փաստաթուղթ է հրապարակվել, ըստ որի ՀՀ Մշակույթի նախարարություն է դիմել քաղաքացի Լիանա Զուրաբյանը՝ որևէ մշակութային օջախում իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդրանքով: Օգտատերերը միանգամից սկսեցին քննարկել՝ արդյոք դիմումն ասմունքող Լիանա Զուրաբյանի՞նն է, թե՞ անուն-ազգանվան համընկնում է:
Aysor.am-ի հետ զրույցում Լիանա Զուրաբյանը հաստատեց՝ դիմում ներկայացնողն ինքն է եղել, սակայն դեռևս նախարարությունից իր դիմումի հետ կապված որևէ արձագանք չի ստացել:
«Բայց ասեմ, որ Մշակույթի նախարարության հետ համատեղ ներկայումս պատրաստվում ենք գրական երաժշտական երեկո անցկացնել, որը կլինի սեպտեմբերի 28-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Իսկ դիմումին ընթացք է տրվել, սակայն դեռևս պատասխան չկա»,-նշեց մեր զրուցակիցը: