13/09/2018 12:22
Ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի ու նրա փաստաբանների կողմից. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ տեղյակ է՝ ինչպես է եղել ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին գաղտնալսելու ծրագիրը։
«Պլանը, ըստ իս եղել է հետևյալը՝ ձայնագրություն է ի հայտ գալիս ու դրա հետևանքով ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետը հրաժարական են տալիս և մի քիչ անց հայտնվում է ևս մեկ բան, որը, չգիտեմ, հայտնաբերում է ինձ կամ մեկ ուրիշին ու առաջ է քաշվում հարց՝ դուք ինչու հրաժարական չեք տալիս», -ասաց Սիմոնյանը։
Պատգամավորը նկատեց, որ ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելը ծրագրված է եղել հենց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի կողմից։
«Իմ կարծիքով, սա արվել է երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից, որովհետև ես այնտեղ քաղաքական թիմ չեմ տեսել և դրանց միացել է Հանրապետական կուսակցությունը՝ այլընտրանք չունենալով, լինելով պառակտված, չունենալով լիդեր։ Տեսեք՝ նրանք չեն էլ մասնակցում ավագանու ընտրություններին», -հայտարարեց Սիմոնյանը։