13/09/2018 10:16
Արման Դիլանյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր։ Դեմ եղել է 7 պատգամավոր։
ՍԴ նոր դատավոր Արման Դիլանյանը պաշտոնն ստանձնեց Ազգային ժողովի նիստում տված երդմամբ. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։
Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գերափնյա գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:
29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահամանդրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: