13/09/2018 10:24
Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Երվանդ Խունդկարյանին
Այսօր առավոտյան Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Երվանդ Խունդկարյանը ընտրվեց Վճռաբեկ Դատարանի նախագահ։
Այսօրվա նիստում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի 105 պատգամավորից քվերկությանը մասնակցել է 85 պատգամավոր։
Երվանդ Խունդկարյանի թեկնածության օգտին քվեարկել է 74 պատգամավոր, դեմ՝ 10։
«Այսպիսով, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվում Երվանդ Խունդկարյանը», -հայտարարեց Մելիքյանը։