13/09/2018 14:11
Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. ՀՀ վարչապետ
Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որն ասել էր, թե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն էր։
Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործողություններ արդեն արվել են։
«Խոսել եմ ապօրինի կառույցների մասին և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք, իսկ մյուս մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկանանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։