13/09/2018 12:00
Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով են մեկնարկե
Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով են մեկնարկել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մեր մարզիկներից 4-ը հաղթանակի են հասել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին: Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ: Այսօր հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը կապահովի մեդալ:
Ստամբուլում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են հետևյալ բռնցքամարտիկները.
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Ժորա Մարգարյան, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով , 69 կգ քաշային Արսեն Պողոսյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Նարեկ Մանասյան:
Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: