14/09/2018 11:33
Ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև ՀՀ տնտեսական տեսլականը, Փարիզից տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը:
«Մենք ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, և սա ընդհամենը դատարակ ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այսպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար շատ մեծ մարդկային ռեսուրս կա և, ըստ էության, սրա նախադրյալները ստեղծված են», - նշեց վարչապետը:
Նա նկատեց, որ Հայաստանը ինովացիաների մակարդակով այսօր շատ ցածր տեղում է գտնվում, իսկ մարդկանց ինովացիոն ընդունակությունների առումով՝ շատ բարձր.
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում զբաղվող ընկերությունները, և մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակացելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը», - նշեց Փաշինյանը: