14/09/2018 23:33
Արցախը պետք է որոշի՝ ինչպես է մտնում Հայաստանի կազմ. Փաշինյան
Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով արդեն կանխորոշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը Փարիզից։
«Նա ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները պետք է վարել Արցախի հետ, նա ասում է, որ հրաժարվում է բանակցել։ Ստացվում է, որ նա Արցախն ուզում է առանց արցախցիների», - Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Ն.Փաշինյանը։
«Սա ՞ինչ տրամաբանություն է։ Սա ցեղասպան տրամաբանություն է։ Ճիշտ են արցախցիները, երբ ասում են, որ Ադրբեջանի կազմում գտնվելը սպառնում է իրենց ֆիզիկական բնաջնջմամբ։ Այնպես որ, մնում է, որ Արցախն ինքը որոշի, ինչպես է մտնում Հայաստանի կազմ», - նշեց Ն.Փաշինյանը։