15/09/2018 15:27
Զբոսաշրջությունն օգոստոսին Վրաստանին ռեկորդային եկամուտ է բերել
2018 թվականի օգոստոսին միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է 441 միլիոն դոլար, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է:
Ըստ երկրի Ազգային Բանկի՝ հուլիսին այդ գումարը կազմում էր 400 միլիոն դոլար: Հուլիս-օգոստոս ամիսներին զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 872 միլիոն դոլար:
Միևնույն ժամանակ հունվար-օգոստոս ամիսները երկրի բյուջե են բերել 2,2 միլիարդ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսին և օգոստոսին Վրաստան է ժամանել մոտ 2,5 միլիոն զբոսաշրջիկ: