15/09/2018 16:16
Պիռլո. Եթե Դիբալան մարզվի այնպես, ինչպես Ռոնալդուն, Յուվենտուսի մեկնարկային կազմում կլինի
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն խորհուրդ է տվել ակումբի հարձակվող Պաուլո Դիբալային, ով մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերից միայն մեկում է դաշտ դուրս եկել թուրինցիների մեկնարկային կազմում:
«Հեշտ չէ հաշտվել այն մտքի հետ, որ մրցաշրջանի այս հատվածում չես ընդգրկվելու թիմի մեկնարկային կազմում: Վստահ եմ` Դիբալան կանի ամեն հնարավոր բան, որպեսզի որքան հնարավոր է շատ խաղա: Եթե նա մարզվի այնպիսի ցանկությամբ, ինչպիսին ունի Ռոնալդուն, դժվար կլինի նրան դուրս թողնել հիմնական կազմից: Երբ դուք չեք խաղում, պետք է ավելի շատ աշխատեք: Դիբալայի որակները կասկածի տակ չեն դրվում, բայց աշխատասիրությունը պարտադիր է: «Յուվենտուսի» կարևորագության խաղացողը դառնալու համար, նա պետք է իր մեջ կրակ գտնի: Նախևառաջ, նրան դա է անհրաժեշտ», - Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: