16/09/2018 11:40
Ադրբեջանի կրակոցների հետևանքով վիրավորված Կոթիի բնակիչը Փաշինյանին հորդորել է «դուխը չգցել»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Կոթիում՝ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես», - Facebook-ի իր էջում գրել է Ն.Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 15-ին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Aysor.am-ին ասել է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։
Թեթև վիրավորում է ստացել Կոթիի 60-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։