17/09/2018 16:26
Մեյը Brexit-ի իր նախագծի այլընտրանքը համարում է դրա լիակատար բացակայությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Brexit-ի դեպքում խորհրդարանի անդամներին հարկ կլինի ընտրություն կատարել գործարքի իր պայմանների և գործարքի, որպես այդպիսին, բացակայության միջև: Այդ մասին նա հայտարարել է BBC-ի եթերում:
«Դա կլինի կամ իմ գործարքը, կամ ոչ մի գործարք չի լինի», - ասել է նա՝ մատնանշելով ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների կառուցման վերաբերյալ այն առաջարկությունները, որոնք հուլիսի 6-ին համաձայնեցվել էին բրիտանական նախարարների կաբինետի նիստում, որը տեղի էր ունեցել վարչապետի Չեկերս մերձքաղաքային նստավայրում:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչև 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: