17/09/2018 19:42
Ուկրաինան 2018-ի առաջին ութ ամիսներին արտահանել է 101 միլիոն դոլարի շոկոլադե արտադրանք
Ուկրաինան 2018 թվականի առաջին ութ ամիսներին արտահանել է 101 միլիոն դոլարի շոկոլադե արտադրանք: Հիմնական գնորդներն են՝ ԱՄՆ-ն, Ղազախստանն ու Բելառուսը: Այս մասին հայտնում է Արտահանման հարցերով խորհրդի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինական շոկոլադի հիմնական գնորդներն են՝ ԱՄՆ-ն-13,67 տոկոս, Ղազախստանը՝ 12,33 տոկոս, Բելառուսը՝ 9,04 տոկոս, իսկ այլ երկրները՝ 64,95 տոկոս: Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի առաջին ութ ամիսներին արտահանվել է 101 միլիոն դոլարի շոկոլադե արտադրանք», - ասվում է հաղորդագրության մեջ: