18/09/2018 18:20
ՀՀ սպորտի նախարարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացումը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը:
Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն համակարծիք են եղել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդաբար ձևավորված բարի դրացիական հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում պահպանելու և զարգացնելու հարցում:
Նախարար Լևոն Վահրադյանը սիրով ընդունել է դեսպան Սագանելիձեի հրավերը՝ մասնակցելու 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպվող սպորտի նախարարների համաժողովին: