19/09/2018 20:24
Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով
«Լիվերպուլն», ինչպես հայտնի է, հաղթել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում 3:2 հաշվով` ընթացիկ մրցաշրջանում տանելով իր 6-րդ անընդմեջ հաղթանակը:
Ինչպես հայտնում է Opta Sport-ը, մերսիսայդցիներն այս արդյունքը գրանցել են 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ:
Ֆուտբոլային այդ ցիկլում «Լիվերպուլը» դարձել է անգլիական լիգայի երկրորդ դիվիզիոնի հաղթող: Ընթացիկ մրցաշրջանում «կարմիրներն» արդեն հաղթել են «Վեսթ Հեմ Յունայթեդին», «Քրիսթալ Փելասին», «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին», «Լեսթեր Սիթիին», «Տոտենհեմին», ինչպես նաև ՊՍԺ-ին: Անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում թիմը 15 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` «Չելսիին» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով: Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլը» միանձնյա գլխավորում է խումբը` շրջանցելով «Նապոլիին», «Ցրվենա Զվեզդային» և ՊՍԺ-ին: