19/09/2018 15:35
Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը. Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները:
Ափսոս, որ Թրամփի հետ պաշտոնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում...», - նշել է նա։