19/09/2018 17:45
Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետությունում տնտեսական ճգնաժամի բացակայության մասին և հանդես է եկել ներքին առանձին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին: Այդ մասին նա ասել է Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Haber Turk հեռուստաալիքը:
«Մեզ մոտ այժմ վերելքի շրջան է: Մի հավատացեք, որ կա ճգնաժամ, այդ ամենը մանիպուլյացիաներ են: Ճգնաժամ չկա: Ամրապնդվելով մենք գնում ենք դեպի ապագա», - ասել է նա:
Էրդողանն անդրադարձել է նաև այն խնդրին, որը վարձակալման վճարի հետ է կապված առևտրական կենտրոններում, որոնց տերերը փորձում են օգուտ քաղել փոխարժեքների անկայունությունից՝ ստիպելով վարձակալողներին վճարել օտարերկրյա արժույթով:
«Մի խաբվեք առևտրական կենտրոններում կատարվող այդ մեքենայություններից: Այս երկրում դոլարով ու եվրոյով վարձակալություն չկա»,-նշել Է նա:
Թուրքիայի առաջնորդն ընդգծել Է, որ սա Թուրքիան է, այլ ոչ թե ԱՄՆ-ը»: «Այստեղ ուժի մեջ է թուրքական լիրան: Լիրայով եք վարձակալության տալու, գնումներ անելու»,-հավելել է նա: