20/09/2018 09:20
Հեռուստադեբատ՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ. Այս պահին իր մասնակցությունը դեռ չի հաստատել միայն Նաիրա Զոհրաբյանը
Առաջին ալիքի «Խաղի Կանոններ» դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին այս պահի դրությամբ համաձայնել են մասնակցել տասը, այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի Facebook-յան էջից:
Նրանք են՝ Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք), Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք):
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով:
Բացառիկ թողարկումը՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25, Առաջին ալիքի եթերում։
Այս պահի դրությամբ իր համաձայնությունը չի տվել միայն Նաիրա Զոհրաբյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17