20/09/2018 19:18
Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում. Արթուր Վանեցյան
«Երևան» հիմնադրամին առնչվող քրգործի շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ այդ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 820 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը «Երևան» հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել և ընդունել, որ եղել են որոշակի խախտումներ։