20/09/2018 12:41
ՆԱՏՕ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը Բաքվում հայտարարել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու մասին, և հորդորել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնելու համար ավելի ակտիվ գործողություններ սկսել:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և կոչ անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է Ռոուզ Գետեմյուլլերը:
Նա ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը: