Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է ամեն ինչ ծանրութեթև անենք ու հարցերը լուծենք համաձայնության միջոցով. Բաբլոյան

20/09/2018 19:58

Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է ամեն ինչ ծանրութեթև անենք ու հարցերը լուծենք համաձայնության միջոցով. Բաբլոյան


2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանություններն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ, Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ  ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Այս տարի մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կազմավորման եւ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի հաստատման 100-րդ տարեդարձերը: Ժողովրդի ազատ կամքի արտահայտման եւ պետական կառավարման համակարգի զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում: Խորհրդարանական կառավարման ուղին մենք ընտրեցինք 1918 թվականի մայիսյան հաղթանակներից անմիջապես հետո` ծանր ու քաոսային մի ժամանակաշրջանում: Հայությունը, հանդես բերելով իրավական բացառիկ բարձր գիտակցություն, ընդունեց իր քաղաքական պատմության շրջադարձային որոշումներից մեկը:

Գոյություն ունեցող ազգային-քաղաքական իրողությունների հիման վրա ձեւավորվեց Հայաստանի խորհուրդը, որն իր անդրանիկ նիստը գումարեց 1918 թվականի օգոստոսի 1-ին: Կազմված լինելով հիմնական քաղաքական ուժերի եւ ազգությունների ներկայացուցիչներից՝ այն դարձավ hայոց առաջին խորհրդարանը: Գործունեության հազիվ մեկ տարվա ընթացքում սովի ու համաճարակների դժվարին ամիսներին այն ընդունեց հարյուրից ավելի օրենք եւ օրենսդրական ակտ: Գործելով պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում՝ իր հանձնաժողովների միջոցով հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը: Հայաստանի խորհուրդը բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման, Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում, ինչպես նաեւ մշակեց միանգամայն ժողովրդավարական ընտրական օրենք եւ 1919 թվականի ամռանը կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:

Պատմական ու քաղաքական պայմանների բերումով ցավալիորեն կարճ եղավ Հայաստանում պառլամենտարիզմի հաստատման առաջին շրջանը: Այնուամենայնիվ, ընդունվեցին ավելի քան երեք հարյուր օրենքներ եւ իրավական փաստաթղթեր, հարյուրավոր հրահանգներ ու որոշումներ: Ստեղծվեցին խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներ, ձեւավորվեց քաղաքական կառավարման մշակույթ:

Բարդ էր նաեւ խորհրդարանական ղեկավարման երկրորդ շրջանը, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը գործում էր պետական կառավարման միակուսակցական համակարգի պայմաններում: Սակայն հսկայական աշխատանք կատարվեց խորհրդային իրավակարգին համապատասխանող, բայց Հայաստանի պայմանները ճիշտ արտացոլող օրենդրության ստեղծման եւ իրավական հարաբերությունների կարգավորման ասպարեզներում: Լինելով իրապես ներկայացուցչական մարմիններ, որոնց կազմում ընդգրկված էին հասարակության բոլոր շերտերը? Հայաստանի խորհուրդների համագումարը եւ ապա Գերագույն խորհուրդը յոթ տասնամյակ շարունակ հսկայական դեր ունեցան Հայաստանի տնտեսության, կրթության, գիտության ու մշակույթի զարգացման օրենսդրական ապահովման գործում:

Անկախ ժամանակներից Հայաստանի խորհրդարանը միշտ եղավ հայ ժողովրդի շահերի եւ ձգտումների արտահայտիչը: Դա հստակ դրսեւորվեց հատկապես Ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը բացահայտ հակամարտության մեջ մտավ միութենական իշխանությունների հետ: Գերագույն խորհուրդն ընդունեց 1988 թվականի հուլիսի 15-ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումները, որոնցով Հայաստանն իրավական հիմնավորում տվեց արցախահայության պայքարին: Նույն Գերագույն խորհուրդն էր, որ 1988-ի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստում դրեց անկախության առաջին հիմնաքարը` հայտարարելով, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: Իսկ հաջորդ տարի 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչեց հայկական պետականության վերականգնման օր: Այս ամենը վկայում էր, որ Հայաստանը ոտք է դնում ներկայացուցչական ժողովրդավարության զարգացման երրորդ շրջափուլ:

Հայոց պետականության վերականգնման եւ Արցախյան ազատամարտի դժվարին տարիներին երկրի ժողովրդավարացման, տնտեսական հարաբերությունների նոր մոդելի ստեղծման եւ բոլորովին նոր իրավակարգ կառուցելու անդրանիկ քայլերի ողջ ծանրությունը բաժին ընկավ 1990 թվականին առաջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված Գերագույն խորհրդին: Այդ խորհրդարանն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, կազմակերպեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն եւ Հայաստանը հռչակեց անկախ պետություն, ձեռնարկեց Հայաստանի ազգային օրենսդրության մշակումն ու առաջին միջպետական պայմանագրերի կնքումը: Այդպես սկսվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման երրորդ շրջանը:

Ցավոք, խորհրդարանը ունեցավ նաեւ կորուստներ. Արցախյան ազատամարտում ընկան Վիգեն Շիրինյանը եւ Սամվել Շահմուրադյանը: Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհվեցին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

1990 թվականին Հայաստանում սկսվեց խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման երրորդ փուլը, որը շարունակվում է առ այսօր: Այդ օրերից ի վեր հայոց խորհրդարանի պատմությունը դարձավ Երրորդ Հանրապետության հռչակման, կայացման ու զարգացման պատմություն: Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու ճանապարհով:

Անցած հարյուրամյակն ապացուցեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն արտահայտել է հայ ժողովրդի ազատ կամքը, անհատի իրավունքները, հայության ազգային ու պետական շահերը: Այսինքն` այն լիովին համապատասխանում է մեր ազգային հոգեբանությանն ու մտածողությանը:

Մենք, որպես հասարակություն, իսկապես կարողանում ենք պատվիրակել եւ արդյունքներ պահանջել: Մենք իսկապես կարողանում ենք բանավիճել ու լուծումներ գտնել, մշակել հանրային կյանքն ուղղորդող օրենքներ ու կյանքի կոչել դրանք:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանություններն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը եւ կյանքը վերադարձավ բնականոն հուն:

Սակայն, վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը:

Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր եւ մեր միջեւ:

Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը: Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է` Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթեւ անենք եւ հարցերը լուծենք համաձայնության` կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում:

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի խորհրդարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Մաղթում եմ, որ նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնենք Հայաստանում ու Արցախում խորհրդարանական ժողովրդավարության հետագա ամրապնդման ճանապարհին», - իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն