20/09/2018 11:16
ՀՀ ոստիկանության մի շարք ավտոմեքենաներ ու սարքավորումներ կտրամադրվեն Արցախի ոստիկանությանը
75 միլիոն 816 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ոստիկանությանն ամրակցված տրանսպորտային միջոցներն ու 7 միլիոն 140 հազար 500 դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումներն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Արցախի Հանրապետության ոստիկանությանը:
Որոշման նման նախագիծ այսօր կառավարությանն է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Անհատույց օգտագործման իրավունքով Արցախի Հանրապետությանը կտրամադրվեն՝
Տոյոտա-Քեմրի՝ (2016 թ.) 9 միլիոն 700 հազար սկզբնական արժեքով,
Տոյոտա-Կորոլլա (2015 թ.) 11 միլիոն դրամ սկզբնական արժեքով,
Շևրոլե-Նիվա (2015 թ.) 5 միլիոն 736 հազար դրամ սկզբնական արժեքով,
Շևրոլե-Նիվա (2017 թ.) 5 միլիոն 280 հազար սկզբնական արժեքով,
Տոյոտա- Պրադո (2008 թ.)14 միլիոն 700 հազար դրամ սկզբնական արժեքով՝ 3 հատ,
Բարձրախոս «Senheiser EW112PJ3» (2016 թ.) 350 հազար դրամ սկզբնական արժեքով,
Բինակուլյար լույսի աղբյուրով ստերեո մանրադիտակ (2016թ.) 1 միլիոն 280 հազար դրամ սկզբնական արժեքով,
Smart-UPS SRT 5000VA» անխափան սնուցման սարք (2016 թ.) 1 միլիոն 396 հազար 500 դրամ սկզբնական արժեքով,
Լուսաձայնային սարք «TBD-GA» (2015 թ.)444 հազար դրամ սկզնական արժեքով,
Լուսաձայնային սարք «TBD-GA» (2009 թ.) 355 հազար դրամ սկզբնական արժեքով,
Լուսաձայնային սարք «TBD-GA» (2009 թ.) 355 հազար դրամ սկզբնական արժեքով,
Ռ/կայան ավտոմեքենայի «Մոտորոլա «GM 340» (2009 թ.) 180 հազար դրամ սկզբանական արժեքով՝ 3 հատ,
Ճանապարհային երթևեկության հսկման սարք «BINAR» (2017 թ.) 2 միլիոն 600 հազար դրամ սկզբնական արժեքով:
Ըստ որոշման արձանագրության՝ վերոնշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները դեռևս 2015-2017թթ. ընթացքում ժամանակավոր շահագործման են հանձնվել Արցախի Հանրապետությանը: