20/09/2018 09:44
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում: Երեկ պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա երեկվա՝ սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել: Սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չի բավարարել մրցույթի պահանջները և «կտրվել է քննությունից»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սամվել Դանիելյանը համարվում է Թորոսյանի՝ արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն: Ու հիմա, փաստորեն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է չհամաձայնել և նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար, նա փորձելու է Դանիելյանին կրկին այդ պաշտոնում «առաջ մղել»:
«Ի դեպ, տեղեկացանք, որ Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին», - հավելել է թերթը: