20/09/2018 12:29
Ցանկալի կլիներ, որ ընտրարշավն անցկացվեր միայն դրական լույսի ներքո. Արտակ Զեյնալյան
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չափազանց պատասխանատու և աննախադեպ են, որովհետև հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Ակնհայտ խախտումներ չկան արձանագրված։ Դպրոցները, թաղապետարաննները, նախարարությունները ներգրավված չեն ընտրական գործընթացների մեջ, և դա լավ է։ Ցանկալի կլիներ, որպեսզի ընտրարշավն անցկացվեր միայն դրական լույսի ներքո, առանց սև PR-ի, առանց փոխադարձ վարկաբեկիչ նյութի փնտրտուքի», - ասաց Արտակ Զեյնալյանը։
Զեյնալյանի խոսքով՝ այս անգամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ լիազորություններ են տրված ինչպես մասնակից կուսակցություններին, այնպես էլ՝ դիտորդական կազմակերպություններին։
«Դիտորդական կազմակերպությունները և կուսակցությունները կարող են ուղղակիորեն դիմել դատարան այս կամ այն հնարավոր զանցանք կատարած անձին պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին դիմումով», - նշեց Զեյնալյանը։