20/09/2018 10:41
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,44 դոլարով՝ հասնելով մինչև 79,34 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,27 դոլարով և կազմում է 71.12 դոլար մեկ բարելի դիմաց: