21/09/2018 19:26
Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել. Գագիկ Ծառուկյանը՝ իրենց վրա «ցեխ շպրտողներին»
Այսօր Հյուսիսային պողոտայում նախընտրական քարոզարշավի ավարտական հավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քարոզարշավի ժամանակ իր թիմի վրա տարբեր ուղղություններով «ցեխ են շպրտել»։
«Պարզ ա, մենք պատասխանը տվել ենք, մենք ցանկացածին կարանք պատասխանենք։ Բայց ուժեղ մարդը միշտ համեստ է, միշտ չափի մեջ է։ Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել։ Մենք գործի մարդ ենք», - այսօր հավաքի ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։
Նա ասաց, թե չի կարելի երևանցիներին մասնատել մասերի, քանզի «միասնության մեջ է ուժը»։
Նշենք, որ ավելի վաղ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իշխանական «Իմ քայլը» դաշինքի հավաքի ժամանակ նրանց թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր թիմի դեմ խաղ չկա և որ իրենք սպիտակ են ու պայքարում են սևերի դեմ։