21/09/2018 11:21
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան
Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է», – ասաց նախարարը:
Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ հյուսիսարևելյան հատվածում զինվորի մահվան դեպքին, մասնավորապես, թե ինչ պայմաններում էր զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանն ասաց, որ թիրախավորված կրակ է եղել: