21/09/2018 15:57
Ալիևը հայտարարել է, որ Արցախը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս
Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական պատմական հող է, և այն ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս», - ասել է Ի. Ալիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերխված նիստի ժամանակ:
Ի. Ալիևն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է: