21/09/2018 17:55
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մեսսին
Հայտնի է այն ֆուտբոլիստի անունը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Արգենտինացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի հետ խմբային փուլի առաջին տուրի խաղում, որում կապտանռնագույնները 4:0 հաշվով հաղթանակ են տարել:
Մեսսիից բացի, այդ կոչմանը հավակնում էին նաև կիսապաշտպաններ Ջեյմս Միլները («Լիվերպուլ»), Նաբիլ Ֆեկիրը («Լիոն») և Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), որոնց թիմերը 3-ական միավոր են վաստակել առաջին տուրում: