22/09/2018 15:08
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները կժամանեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գաղտնազերծված որոշումը, որի համաձայն համազեկուցողները կժամանեն Հայաստան։
«ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաև այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին», - տեղեկացնում է Հովհաննիսյանը։