Կսկսենք փողոցները փակելուց ու կհասնենք ավագանու ընտրություններին. Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու» մոնոներկայացումը քաղաքական վերջին իրադարձությունների մասին է

22/09/2018 15:40

Կսկսենք փողոցները փակելուց ու կհասնենք ավագանու ընտրություններին. Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու» մոնոներկայացումը քաղաքական վերջին իրադարձությունների մասին է


Վերջին կես տարվա ընթացքում Հայաստանում «Live»-ը քաղաքականության մեջ կարևոր բաղադրիչ է դարձել: Աշխարհը հենց այդ «Live»-երի միջոցով տեղեկացավ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխության մասին, ու  ձևավորվեց «Live» մշակույթը, որի կրողներն են երկրի առաջին դեմքից մինչև մանկապարտեզում իր առօրյան ցուցադրել ցանկացող փոքրիկը:

Բնականաբար, այդ ամենից չէր կարող չոգեշնչվել նաև արվեստագետը: Երիտասարդ դերասան Հայկ Պետրոսյանը շուտով բեմ կբարձրանա իր՝ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու» քաղաքական-սոցիալական մոնոներկայացմամբ:

«Այս ներկայացման առաջին տարբերակը խաղացել եմ հունիսի 5-ին, կոչվում էր «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու, կամ Հեղափոխության 55 երանգները»՝ ակնարկելով 55 պատգամավորներին: Այս անգամ լինելու է նույն բեմադրության թարմացված տարբերակը: Չէ՞ որ անընդհատ նոր իրադարձություններ են լինում. կսկսենք փողոցները փակելուց ու կհասնենք մինչև ավագանու ընտրություններ: Հումորային կոնտեքստի մեջ մարդիկ կտեսնեն այն, ինչն իրենք են արել: Սա «Stand Up» չի, այլ՝ քաղաքական թեմայով երաժշտական մոնոներկայացում», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հ. Պետրոսյանը:

1 ժամ 15 րոպե տևողությամբ ներկայացման առաջին հատվածը կանդրադառնա հեղափոխության առաջին եռամսյակին, երկրորդ հատվածը՝ վերջին: Հումորիստի աչքերով ականատես կլինենք ոչ միայն Սերժ Սարգսյանի հեռանալուն, այլև՝ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձ»-ին, ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու Ավագանու ընտրություններին: 

Նկատառմանը՝ կա՞ն իրադարձություններ, որոնք, ըստ դերասանի, այնուամենայնիվ, ժամանակավրեպ են ու դուրս կմնան ծրագրից, պատասխանեց.

«Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ, իսկապես, գրելուց հասկանում ես՝ կան բաներ, որոնք հետաքրքիր չեն լինի հանդիսատեսին: Օրինակ, Սեյրան Սարոյանի, Գալուստ Սահակյանի հետ կապված կատակները գուցեև ծիծաղելի լինեն, բայց  ակտուալությունն արդեն կորցրել են: Իսկ այս ոճի մեջ թեման որքան ակտուալ է, հանդիսատեսին հետաքրքրելու հնարավորությունն այդքան մեծ է: Ինչ վերաբերում է տևողությանն, ասեմ՝ գուցե թվա կարճ է, բայց հագեցած 1 ժամ 15 րոպե է լինելու: Ասելիքն ավելորդ ձգձգելու ու տեմպը կոտրելու կարիք չկա»:

«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու» ներկայացումը բեմ կբարձրանա սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում: Ինչպես հեղինակը նշեց, ժամը հստակ է՝ 19:00՝ ցույցերը սկսվելու ժամին:

Հայկ Պետրոսյանը նկատեց՝ հիմա արդեն սկսվում են բաժանումները՝ սև ու սպիտակները, գունային գամմաներ են ի հայտ գալիս, հեղափոխական ու հակահեղափոխական տերմիններ են շրջանառվում: Ասում է՝ պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխությունները հիմնականում հենց այսպիսի զարգացումներ են ունենում, որն այդքան էլ լավ բանի չի բերել:

«Քանի որ այն, ինչ մեր ժողովուրդն արեց, այնքան էլ նման չէր մյուս հեղափոխություններին, հավատում եմ՝ շարունակությունն էլ տարբեր կլինի», - հույս հայտնեց նա:

Ներկայացման առաջին տարբերակի պրեմիերայի ժամանակ հանդիսատեսի շարքերում են եղել նաև Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և այլ քաղաքական գործիչներ: Թե ովքե՞ր կայցելեն հիմա, չգիտի:

«Մի բան հստակ է ինձ համար՝ ով թատրոնի մուտքից ոտքը ներս է դնում, ինձ համար սովորական հանդիսատես է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Իսկ ես ցանկացած հանդիսատեսի համար շատ ուրախ եմ», - հավելեց մեր զրուցակիցը:

Ներկայացումը հյուրախաղերով հանդես կգա նաև հայկական տարբեր գաղթօջախներում: Դերասանն ընդգծում է՝ որոշ ժամանակ ապրած լինելով դրսում՝ գիտի, թե սփյուռքահայերն ինչպես են վերաբերում հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին.

«Նրանց սիրտը կտրատվում է, հավատացեք, իրենք էլ, թեկուզ դրսից, մասնակից են լինում երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Շատ եմ ուզում, որ իրենք էլ ներկայացումը տեսնեն, քանի որ այս հեղափոխությունը նաև իրենցն է»:

Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ հետաքրքրվեցինք, թե արդարացան արդյոք իր սպասումները հեղափոխությունից ու նոր իշխանությունից:

«Սխալ կլինի, եթե ասեմ, թե լիովին արդարացան, բայց չէի էլ սպասում, որ կարճ ժամանակում ամեն ինչ հրաշալի է լինելու: Պայքարի հիմնական նպատակն այն էր, որ իշխանափոխություն լինի, ու արտահերթ ընտրություններ անցկացվեն: Գիտեք՝ մեր երկրում քաղաքական ու տնտեսական բարելավումից զատ շատ կարևոր է բարոյական մթնոլորտի կազդուրումը: Ու այն, որ հիմա մթնոլորտը փոխվել է, ակնհայտ է: Իհարկե, մեկի համար այդ փոփոխությունը լավ է, մյուսի համար՝ վատ, երրորդի համար՝ մասնակի, նայած՝ ով ինչ ուներ ու ինչ էր սպասում: Այնուամենայնիվ, Հայաստանն անկումային վիճակի մեջ էր, ու հիմա մեծ շանս է ստեղծվել՝ ամեն ինչ նորովի սկսելու: Մի բան հաստատ է՝ վերադարձ նախորդին ես երբեք չեմ ցանկանա: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, քաղաքականությունը մեկ-երկու օրվա բան չի: Նույնն է, որ գնում են մարզասրահ ու մեկ ամսից հիասթափվում են, որ Շվարցնեգեր չեն դարձել: Բայց դե նրա մարմնի պես մարմին ունենալու համար պետք է տարիներով քրտնաջան աշխատես», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հայկ Պետրոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել