22/09/2018 16:11
Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, Արմեն Նիկողոսյանը՝ երկրորդ
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ, տեղեկանում ենք ՀՖՖ-ից:
ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում:
ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: