22/09/2018 23:04
«Հոթել Կալիֆորնիա». Ընտրություններով տապալված ներկայացումը
Այսօր «Բոհեմ» թատրոնի «Հոթել Կալիֆորնիա» ներկայացման տոմսեր գնած հանդիսատեսը տհաճ փաստի է առնչվել։
Քաղաքացիներից մեկը, որը ներկայացմանը պետք է ներկա գտնվեր, Aysor.am-ին պատմեց, որ ոստիկանությունը առանց զգուշացնելու փակել և կապարակնքել է Գրողների միության շենքը, որտեղ էլ հենց գործում է թատրոնը։
Բանն այն է, որ Գրողների միությունում ընտրատեղամաս է գործում, և ոստիկանությունը, ըստ օրենսդրության, պետք է փակ պահի ընտրատեղամասը մինչև ընտրությունների մեկնարկը։
Ոստիկանությունն արձագանքել է թատրոն եկած քաղաքացիների բողոքին ու նրանցից միայն մի քանիսին թույլ տվել, որ մուտք գործեն շենք։ Շուրջ 80 քաղաքացի, այդ թվում՝ պարտերում տոմսեր գնածները, չեն կարողացել ներկա գտնվել «Հոթել Կալիֆորնիա» ներկայացմանը և այն ցուցադրվել է կիսադատարկ դահլիճի համար։