22/09/2018 14:37
Որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների հետ կապված հարցերին. մարզչական շտաբն է որոշելու, թե ով է խաղալու. ՀՖՖ նորընտիր նախագահ (Տեսանյութ)
ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը չի պատարստավում միջամտել հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիսների գործընթացին, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՖՖ նորընտիր նախագահը:
«Ուզում եմ մեկընդմիշտ ասել և փակենք այս թեման. ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների հետ կապված հարցերին, լինելու է մարզիչ, լինելու է մարզչական շտաբ, նրանք են որոշում կայացնելու, թե ով է խաղալու հավաքականում: Որ օրը կլսեք, որ ես որևէ կերպ միջամտել եմ հավաքականի ֆուտոբոլիստների կազմին, այդ օրը ինձ ինչ ուզում եք կարող եք ասել:
Ես չեմ միջամտելու, պահանջելու եմ մարզչական շտաբից, որ ունենան արդյունքներ: Եթե նրանք կորոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պիտի խաղա ու կապ չունի՝ նա նախկինում նեղացած է եղել հավաքականից, ընդգրկված եղել է նրա կազմում, թե ոչ, նա պետք է խաղա», - նշեց Վանեցյանը: